Բելգիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հոկտեմբերի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավոր Ֆիլիպին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում թագավոր Ֆիլիպը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-բելգիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։
Դեսպան Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել հայ-բելգիական համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: