Ղարաբաղի շուրջ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները կսկսվեն Մոսկվայում ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 16:00): Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ուրբաթ Մոսկվայում կանցկացվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցություններ ԱԳ նախարարների մակարդակով:
«Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին», - լրագրողներին ասել է Պեսկովը: