Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Մոկսվայում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: