ԵԱՀԿ նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարը

15:00     10 հոկտեմբերի, 2020

ԵԱՀԿ նախագահ Էդի Ռաման ողջունել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի հաստատումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Համաձայնագիրը ճանապարհ է բացում դեպի բովանդակային բանակցություններ»,- ասել է նա: 

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։


© armedia.am