Հունաստանի արտգործնախարարությունը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Արցախում կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնության վերաբերյալ՝ նշելով, որ ողջունում է խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
«Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին ձեռքբերված համաձայնությունը: Անհապաղ պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդեցությամբ բանակցություններ սկսել, որպեսզի հնարավոր լինի խնդրի՝ խաղաղ եղանակով կարգավորման հասնել»,- ասվում է արտգործնախարարության հայտարարության մեջ:
Մոսկվայում ավելի քան 11 ժամ տևած խորհրդատվական բանակցություններից հետո ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերի միջև ձեռք է բերվել մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնություն: