Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 370 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 12-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 56821 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1026 (+6) դեպք, մահվան ևս 306 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9598 անձ: Ապաքինվել է 45891 անձ: