Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Մենք դատապարտում ենք բռնության շարունակությունը, որ ուղղությամբ էլ որ լինի, և կողմերին կոչ ենք անում վերջ տալ դրան», - ասել է նա:
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ֆրանսիան «ողջունում է հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 10-ից»:
«Այսօր կողմերի համար հրամայական է խստորեն պահպանել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտան շարժվել դեպի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում», - ասել է նա:
«Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է ներկայացուցիչը: