ԵՄ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, փոխանցում է Aysor.am-ը:
«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, որը փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրադադարի ռեժիմի հասնելու համար պետք է խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է նա: