Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 745 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 57566 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1032 (+6) դեպք, մահվան ևս 308 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9908 անձ: Ապաքինվել է 46318 անձ: