Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման մասին հաղորդագրություններով։ Այդ մասին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է նաև իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին՝ նախօրեին տեղի ունեցած հեռախոսային բանակցությունների ընթացքում, հաղորդում է INTERFAX-ը:
Թուրքական կողմը հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս թեմային չէր անդրադարձել, նշում է «Ազատությունը»։ Հաղորդվել էր միայն, թե Հուլուսի Աքարը «վերստին աջակցություն է հայտնել Ադրբեջանին և պնդել, թե Հայաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»։