Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան Իրանի տարածքում անօդաչու է ընկել:
Իրանական կողմը պարզել է, որ Իրանի տարածքում՝ Արդաբիլ նահանգում ընկել է իսրայելական արտադրության Harop հետախուզական անօդաչու սարքը: ԱԹՍ-ն վթարի է ենթարկվել սահմանամերձ Պարսաբադ քաղաքում, հայտնում է Infoteka24-ը:
«Harop-ը՝ «Սիոնիստական ռեժիմի» արտադրանքներից մեկն է, որը Ադրբեջանը գնել և օգտագործել է ղարաբաղյան պատերազմում», - գրում է իրանական Miranpress-ի Telegram ալիքը:
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է հետևյալը. «Հետաքրքիրն այն է, որ Բաքվի Հանրապետությունը պնդում է, որ վերցրել է Ջաբրայիլը և Հադրութը: Այնպես որ, պատերազմի ճակատը պետք է լինի Ասլանդուզի մոտակայքում, այլ ոչ թե Պարսաբադի: Այսպիսով, այս անօդաչու թռչող սարքը կա՛մ երկիր է մուտք գործել դիվերսիայի համար, կա՛մ էլ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ու հասել Պարսաբադ»: