Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 58624 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1039 (+7) դեպք, մահվան ևս 311 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10561 անձ: Ապաքինվել է 46713 անձ: