Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կոչ է արել ամբողջ ծավալով կատարել Մոսկվայում ձեռք բերված համաձայնագրի պարտավորվածությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ռազմական գերատեսչությանը:
Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ:
«Բանակցությունների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել իր գործընկերներին ամբողջ ծավալով իրականացնել հայակական և ադրբեջանական կողմերի ստանձնած պարտականությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնագրերի»,- նշել են նախարարությունում: