Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն, անդրադառնալով բանակցային ձևաչափին մաս կազմելու Թուրքիայի առաջարկին, հայտնել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը աջակցել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով բանակցային ձևաչափի պահպանմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մոսկվայում նախևառաջ հիմնվում են այն բանի վրա, որ վերջերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպման երեք մասնակիցները հաստատել են բանակցային ձևաչափի չփոփոխվելու սկզբունքը», - հայտարարել է Պեսկովը: