ԱՄՆ-ն օգտագործում է բոլոր դիվանագիտական հնարավորությունները Ղարաբաղում հրադադար հաստատելու և կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Այս առավոտ ես նախագահ Թրամփի հետ քննարկեցի այս հարցը: Մենք տեսնում ենք հաղորդումներ քաղաքացիական անձանց մահվան մասին: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, մենք կոչ ենք անում բոլոր միջազգային խաղացողներին չմիջամտել տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- ասել է նա: