Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1371 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 59995 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1046 (+7) դեպք, մահվան ևս 311 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11519 անձ: Ապաքինվել է 47119 անձ: