ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետը:
«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: