Իրականացվում են Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքներ

11:40     15 հոկտեմբերի, 2020

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։

Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6628 վարակազերծում, որից 3959-ը՝ մարզերում, 2669-ը՝ Երևանում։

Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։


© armedia.am