Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

11:42     15 հոկտեմբերի, 2020

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

«Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Փա՛ռք ու պատիվ մեր բանակին», - ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը


© armedia.am