Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Ղարաբաղի շուրջ իրադրությունը և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական և ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին»,- ասված Է հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: