Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առաջնային հարցն այստեղ՝ պատրա՞ստ են, արդյոք, դրան հակամարտող կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը: Խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմերը դեռևս չեն պատասխանել այդ հարցին: