Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն առարկայնորեն քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը, փոխանցում է News.am-ը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարները նշել են, որ խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: «Կողմերը հաստատել են ս.թ. հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարության դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը: Նշվել է հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման և հսկողության մեխանիզմների համաձայնեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցային գործընթացը վերսկելու հարցով քայլերի օպերատիվ համաձայնեցման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: