Թուրքիայի իշխանությունների հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում: Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դավիդ Սասսոլին հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիայի հռետորաբանությունը շարունակաբար ավելի ռազմատենչ է դառնում, և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ակնհայտորեն չի թուլացնում այն»,- ասել է Սասսոլին՝ պատասխանելով հարցին, թե ինչու Եվրոպական Միությունը չի կարող վճռական գործողություններով արձագանքել Թուրքիայի պահվածքին՝ ներառյալ Միջերկրական ծովում առկա հարցերը:
Սասսոլիի խոսքով` նա մեկ անգամ չէ, որ այդ հարցերը բարձրացրել է ԵՄ ղեկավարների հետ նիստերի ընթացքում: