ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախարար Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:
«Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:
Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Հարությունյանը: