Հերթական համառ գրոհը հետ է մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի. Արծրուն Հովհաննիսյան
Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հերթական համառ գրոհը հետ է մղելիս, մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի»,- գրել է Հովհաննիսյանը։