Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1465 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 61460 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1056 (+10) դեպք, մահվան ևս 314 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 13919 անձ: Ապաքինվել է 47541 անձ: