ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում նա կկանգնի լուրջ հետևանքների առջև անվտանգության ոլորտում: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Որթեգուսը:
«Միացյալ Նահանգները հստակ հասկացնել են տալիս, որ հույս ունեն՝ Ս-400 համակարգերը չեն շահագործվի: Մենք նաև չափազանց պարզ ենք խոսում անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար հնարավոր լուրջ հետևանքների մասին, եթե Թուրքիան շահագործի համակարգը [Ս-400],-նշել է դիվանագետը»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամենավճռական կերպով կդատապարտի Թուրքիայում Ս-400-ի կիրառմամբ զորավարժությունները, եթե դրանց անցկացման մասին տեղեկատվությունը հաստատվի, քանի որ ռուսական զենիթահրթիռային համակարգի փորձարկումներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի պարտավորությունների հետ: