Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։
«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,- նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։
Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։
«Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,- նշում է Արցախի ՄԻՊ-ը։