Ի պատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հարցմանը՝ երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ԱԽ-ում աղբյուրը:
«Ղարաբաղի հարցի շուրջ փակ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել երկուշաբթի, ժամը 15.00-ին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ քննարկման համար դիմել է Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: