Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1540 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 63000 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1067 (+11) դեպք, մահվան ևս 314 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 13694 անձ: Ապաքինվել է 47925 անձ: