Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել:
«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիային նվիրված բեռլինյան գործընթացքի ժամանակ, ինչպես նաև Ուկրաինայի հարցով: Այդ բոլոր համաժողովները նվիրված են լուծումներ գտնելուն՝ պատերազմների դադարեցման նպատակով»,-ասել է նախարարը:
«Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել: Աշխարհում չափազանց մեծ թվով մարդիկ են կարծում, որ միջազգային հանրակցությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի՝ այդ հակամարտություններին վերջ դնելու համար»,-ընդգծել է Մաասը:
Դրա հետ մեկտեղ Մաասը նշել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ»: