Վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները։ Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, ինչպես նախորդ 2-3 օրերին։ Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում։ Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենայով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել», -ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այլ ուղղություններում այս պահին էլ մարտերը շարունակվում են։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդն այլևս մեծաթիվ զրահատեխնիկա չի կիրառում, օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ է կիրառվել։