Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակվ հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար):
Երկուստեք կան զոհեր և վիրավորներ», - գրել է նա: