Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1694 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64694 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1081 (+14) դեպք, մահվան ևս 316 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15193 անձ: Ապաքինվել է 48104 անձ: