Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 766 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 65460 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1091 (+10) դեպք, մահվան ևս 316 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15845 անձ: Ապաքինվել է 48208 անձ: