Երկրապահ կամավորական միության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ նրա որդու՝ Մեխակ Միքայելյանի հետ զրույցի արդյունքում:
«Հայրս բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի ու ոտքի շրջանում, նրան այս պահին վիրահատում են»,- ասել է Սասուն Միքայելյանի որդին:
Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ի հետ մի քանի օր առաջ մեկնել էր առաջնագիծ: