Սիրիայից ավելի քան հազար գրոհայիններ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի միջոցով ուղարկվել են Ղարաբաղյան հակամարտության գոտի: Այդ մասին РИА Новости-ին տեղեկացրել է աղբյուրը:
«Առաջիկա օրերին պատրաստվում է ևս մեկ խմբաքանակի տեղափոխումը», - հավելել է նա:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գործակալության հետ զրույցում ասել էր, որ Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Բաքվին օգնելու համար:
Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից կռվող Մերձավոր Արևելքից բերված վարձկանների մասին տեղեկությունները հաստատել են նաև Ֆրանսիայի նախագահը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: