ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ։
ՀՀ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով և դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընգրկված հանդիպման օրակարգում, հայտնում է Tert.am-ը:
Առաջին հանդիպումըՆիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հոկտեմբերի 12-ին։ Հանդիպմանը մասնակցել էին «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և այլոք։