Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ։ Այս մասին գրում է Razm.info-ն։
«Արցախի ՊԲ-ն քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ: Կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- գրում է Razm.info-ն: