ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճերին, թեև այդ բանավեճերի նոր կանոնները համարում է անարդարացի:
Նորամուծության համաձայն՝ մասնակիցներից մեկի միկրոֆոնը կանջատվի երկու րոպեի ընթացքում, որը նրա ընդդիմախոսին տրված կլլինի բանավեճերը վարողի պատասխանի համար: Ընդհանուր առմամբ երեկոյի ընթացքում գործող նախագահի և նրա մրցակցի միրոֆոններն անջատված կլինեն վեցական անգամ: Այն բանից հետո, երբ քաղաքական գործիչներն ավարտեն իրենց դիրքորշման շարադրումը վեց թեմաներնից յուրքանչյուրի վերաբերյալ դրա համար հատկացված երկու րոպեի ընթացքում, վարողը նրանց թույլ կտա սկսել բանավեճը:
«Ես կմասնակցեմ: Ես միայն կարծում եմ, որ դա շատ անարդարացի է,- հոկտեմբերի 19-ի երեկոյան ասել է Թրամփն ուղևորության ժամանակ իրեն ուղեկցող՝ Սպիտակ տան մամուլի միավորմանը:- Կմասնակցեմ, բայց դա շատ անարդարացի է, որ նրանք (Նախագահական բանավեճերի անկախ հանձնաժողվը) փոխել են թեմաները, և կրկին մեզ մոտ կլինի բացարձակ կանխակալ վարող»:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններից առաջ վերջին հեռուստաբանավեճերը նշանակված են հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ):