Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության ֆոնին հրապարակված կադրերը, հայտնում է IRNA-ն:
Խոսքը տեսանյութում հայտնված հայ ռազմագերիների գլխատման և գնդակահարման փաստերի, ինչպես նաև քաղաքացիական թիրախների դեմ հարվածների փաստերի մասին է:
Պաշտոնյայի խոսքով` Իրանը չի ընդունում գլխատումները կամ հարձակումները քաղաքների և անմեղ մարդկանց վրա: Նա երկու կողմերին էլ կոչ է արել հետևել միջազգային կանոններին: