Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան Ղարաբաղում հակամարտող կողմերին պատկանող անօդաչու թռչող սարք է ընկել՝ նահանգի Գարե-Գոուչ (قره قوچ) գյուղի շրջանում, հայտնում է IRNA գործակալությունը:
Այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն՝ պարզելու համար, թե արցախա-ադրբեջանական հակամարտության կողմերից որին է այն պատկանում:
Պատերազմի սկզբից ի վեր 60-ից ավելի ականանետեր են խոցել Խոդաաֆարին քաղաքի մատույցները: