ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ընդհանուր առմամբ, աշխատանքները շարունակվում են ռազմական բախումները դադարեցնելու և հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական- դիվանագիտական հուն բերելու համար: Ավելին ասել չեմ կարող»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդոք իրականում նախապատրաստություն է տարվում կոնսենսուսի որոնման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Ռուաստան այցի ուղղությամբ: