ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ կքննարկվի «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: