Իշխանաձորը կլինի, թե Խուդաֆերինի կամուրջը, մենք հակառակորդին ասել ենք՝ «Բարի գալուստ դժոխք»: Եթե փորձեցին նկարվելուց զատ ավել բան ստանալ այդ տեղանքներում, նրանց համար դժոխք է լինելու, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, փոխանցում է Aysor.am-ը:
«Հիմա հերթը հասել է Զանգելանին: Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին «գրավել», այնպես էլ Զանգելանն են «գրավել»: Այսքանը կասեմ: Պատերազմի ժամանակ, այո՛, նահանջ լինում է՝ հաճախ ծուղակ գցելու նպատակով: Նահանջը խուսավարման ձև է: Առաջին օրվանից էլ ասել ենք, որ բնագծեր չենք պահելու: Դրա համար իմաստ չունի ավելորդ զոհեր տալ: Վստահ եղեք՝ հաղթելու ենք», - նշել է բանախոսը: