Ոչ, հայկական կողմում չկան զորքերի մեծ խմբեր, օրինակ, ավելի քան 150 մարդ, որոնք հայտնվել են ծուղակում կամ մոլորվել են: Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գրանցվել են նման դրվագներ, փոխանցում է News.am-ը:
«Ռազմաճակատի որոշակի տարածքներ հետ գրավելու դեպքում հաջողվում է հանել մեր զինծառայողներին, ովքեր կա՛մ մոլորվել են, կա՛մ հայտնվել են ծուղակում, բայց մեծ խմբերի մասին խոսք չկա»,- նշել է նա: