Իրանի Խոդաֆարին նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում օտարերկրյա ռազմական անօդաչու թռչող սարք է ընկել,, հայտնում է IRNA գործակալությունը:
Միջադեպի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան:
Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում: