Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 1836 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հոկտեմբեր 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 68530 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1121 (+20) դեպք, մահվան ևս 321 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 17869 անձ: Ապաքինվել է 49219 անձ: