Կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նախատեսված է ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպում։ Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը», - նշեց Նաղդալյանը։