Գերմանական BILD պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սկզբում համաձայնելով ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ հեղինակավոր լրատվամիջոցին, այժմ հրաժարվել է, փոխանցում է Tert.am-ը։
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- գրել է Ռոնժեյմերը և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն իսկ հարցազրույցներ տվել են պարբերականին։